ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: 

«Ազդարարը» առաջին հայկական պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ: Տպագրվում էին նաև լուրեր Ռուսաստանից, մասնավորապես, Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել