Գրքերից ու ֆիլմերից մենք գիտենք, թե ովքեր են վամպիրները և մեզ հայտնի է նաև, որ դրանք չար էակներ են, ովքեր կարող են մարդուն զրկել կյանքից, խմելով նրա արյունը, կամ էլ վարակել նրան վամպիրիզմով, որը ևս կդառնա նրա նման: Բայց մենք այս ամենը համարում են ցնորք կամ միֆ: Բայց ինչպես հայտնի է, մեզ մեջ առկա են էներգետիկ վամպիրներ, ում անհրաժեշտ է մեր էներգիան և երբ նրանց անհրաշետ է դա, նրանք ձևացնում են իրենց որպես դոնորներ: Ճիշտ է նրանք, մեր արյունը չեն վերցնում, բայց դրա փոխարեն կարող են մեզ զրկել էներգիայից և ուժից:
Յուրաքանչյուր մարդ ունի իր բիոդաշտը, էներգետիկ կենտրոններն ու ալիքները: Դրանց միջոցով հավաքվում և կուտակվումէ էներգիան`լինի դա ֆիզիկական թե էմոցիոնալ, հոգևոր թե ինտելեկտուալ: Երբ մարդու էներգետիկ կենտորնները լի են էներգիայով, նա աշխույժ է կյանքով ու եռանդով: Եթե մարդը մշտապես սթրեսների մեջ է, ունի բացասական զգացումներ, ինչպես նաև վերցնում է այլ մարդկանց բացասական էներգիան, ապա նրա էներգետիկ կենտրոնները թուլանում են:

Ինչպես իմանալ վամպիրին?
Էներգետիկ վամպիրներն ապրում են մեզ մեջ, աշխատում են մեր կողքին, նրանցից ոմանք նույնիսկ չգիտեն էլ, որ ունակ են դատարկել մարդուն և զրկել իր սեփական էներգիայից, բայց նրանք դա անելով իրենց զգում են շատ լավ, երջանիկ ու նոր էներգիայով լի: Էներգետիկ վամպիրները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի մեջ մտնու են նրանք, ովքեր գլխի չեն ընկնում իրենց վամպիրիզմի մասին, որոնց շարքին են դասվում մարդկանց մեծ մասը: Բայց այս մարդիկ այնքան վտանգավոր չեն: Զգալով էներգետիկ սով, նրանք ստանում են այդ էներգիան ընկերների, հարազատների ու բնության հետ շփման ընթացքում:
Երկրորդ խմբի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր մտադրված վերցնում են մարդկանցից իրենց էներգիան: Նրանց ուրիշների հետ կոնֆլիկտի մեջ են մտնում, վիճում են նրանց հետ, ստիպում նույնիսկ լացել: Էներգետիկ վամպիրին պարզապես պետք է, որ դուք պատասխանեք նրան, մտնեք կոնֆլիկտի մեջ և նա դրանից կվերցնի իրեն անհրաժեշտ էներգիան: Սովորաբեր էներգետիկ վամպիրները իրենց անտեսված ու լքված են զգում, ինչպես նաև նրանք չարացած են լինում ինչպես իրենց շրջապատի մարդկանց, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա: Նրանք կարող են ձեզ փաթաթել իրենց հոգսերով, միայն թե դուք նրանց խղճաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել