Հարգելի, Նաիրա Կարապետյան, Դուք ՀՀԿ-Ի անունից հայտարարել եք, որ սպասում եք, որ Օսկանյանը ցուցմունք կտա և կապացուցի, որ անմեղ է: Թույլ տվեք հայտնել Ձեզ և Ձեր խմբակցությանը, որ ըստ իս ճիշտ կլիներ ՀՀ օրենսդիր մարմնում լինելով իմանայիք, որ թե պ-ն Օսկանյանը, թե մեղադրվող յուրաքանչյուր մարդ ոչ մի ապացուցելու բան չունի: Դա պետք է անի մեղադրող կողմը, ապացուցի մեղադրանքը: Դա կոչվում է «Անմեղության կանխավարկած»: Հուսամ, որ հետագա օրենսդրական և քաղաքական գործունեության ժամանակ ավելի ուշադիր կլինեք և չեք անտեսի ՀՀ արդեն գործող օրենքները՝ թե Դուք, թե Ձեր խմբակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել