Շատ հաճախ մենք վախենում ենք մեր մտքերից, վախենում ենք, որ դրանք կարող են իրականություն դառնալ: 
Ինձ թվում է, որ այդ զգացողության հիմքում ընկած է սեփական ուժերի հանդեպ եղած անվստահությունը:
Մենք չենք հավատում, որ այն, ինչի մասին մտածում ենք, կամ ինչի մասին, որ մտովի պատկերացնում ենք, հնարավոր է նաև իրագործել: 
Բայց դրա համար պետք է գործել, քայլ անել, շարժվել, վերջապես աշխատել, ընկնել ճանապարհ…
Գուցե և երկար կլինի ճանապարհը, դա երկրորդական է, մեծ հաշվով, կարևորն ընթացքն է և վերջին հասնելու իմ ու քո վճռականությունը…
Մնաց մեկնարկը, մա՛րդ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել