Երեկ երկար համոզելուց հետո դիտեցի «Սուպեր մամա» ֆիլմը ու կարող եմ ասել, որ էդ ֆիլմը «Կուդրյաշկա Սյու» ու «Ջազում են միայն աղջիկները» ֆիլմերից թխած ինչ-որ մի միքս էր, իսկ ամենատարօրինակը, որ բոլոր հայկական նորագույն թեթև ժանրի ֆիլմերի հեղինակներին թվում է, որ եթե միասեռականներին ձեռ առան, դա մի ուրիշ ձևի խնդալու է...
Այ «Կանի ու Օսկարի» թեկնածուներ, մի մոռացեք, որ էս աշխարհում լիքը հանճարեղ ֆիլմեր ստեղծվել են հենց նույնասեռականների կողմից, ու նաև նույնասեռականներին ձեր ֆիլմերում նվաստացնելը պարզագույն մարդատյացության դրսևորում է, իսկ պլագիատն էլ նույնպես չի ընդունվում ձեր չսիրած նույնասեռին պատկանող «ժյուրիների» կողմից... 
Դե ճիշտ են էլի ասում, որ հայերին չեն սիրում, դրա համար էլ ոչ մի միջազգային փառատոնում մեր ֆիլմերը նույնիսկ «Ճ» կլասի մրցանակի չեն արժանանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել