ԵՏՄ-ին անդամակցելու օրերին շատերը պնդում էին, որ հայ-եվրոպական բիզնես կապերը կտուժեն, և եվրոպական ներդրումներ դեպի Հայաստան չեն լինի: Քարֆուրի մուտքը Հայաստան ապացուցեց, որ այս ամենը սին է և չի համապատասխանում իրականությանը: Քարֆուրը եվրոպական բիզնեսի հանրահայտ ներկայացուցիչ է, և նրա մուտքը Հայաստան ցույց է տալիս, որ եվրոպական բիզնեսի հետաքրքրություններն արդեն ԵՏՄ անդամ Հայաստանի շուկայի նկատմամբ չեն նվազել, այլ Հայաստանը շարունակում է հետաքրքիր և մրցունակ շուկա համարվել եվրոպական ներդրողների համար: Ազնվության համար պետք է նկատել, որ մինչ Քարֆուրի մուտքը Հայաստան այս տարիների Հայաստանում ձևավորվել և կայացել են առևտրի խոշոր կենտրոններ, և նրանց միջև մրցակցությունից շահելու է միայն սպառողը, քանզի առևտրի կենտրոնները մրցակցելու են և՛ որակի բարձրացման, և՛ գնային քաղաքականության մասով: Մրցակցությունն իրականում շատ կարևոր է և տնտեսության զարգացման հիմքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել