Գործադիրի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ժամկետով կմեկնի Քուվեյթի Պետություն: Հովիկ Աբրահամյանը կհանդիպի էմիրի, վարչապետի և մի շարք այլ պաշոտնատար անձանց հետ:

Անշուշտ, քննարկման օրակարգում կարող են լինել բազմաթիվ հարցեր, բայց ենթադրում եմ, որ բանակցությունների սեղանին կլինի Հայաստանի համար կարևոր հարցերից մեկը.
Քուվեյթը, լինելով աշխարհի հարուստ երկրներից (նավթի, ծովի և մի շարք այլ գործոնների հաշվին), կարող է Հայաստանում ներդումներ կատարելու հետաքրքրություններ ունենալ: 
Սա ասում ենք` հաշվի առնելով ՀՀ բնակչության համեմատ էժան ու որակյալ աշխատուժը:

Քուվեյթի Պետության հետ բանակցությունները կարող են տալ իրենց դրական արդյունքները: Սակայն հարց է առաջանում. ո՞ր ոլորտներում կարող է Քուվեյթը ներդնել իր ֆինանսական միջոցները:

Եթե ընդհանրացրած նայենք, ապա կարծում եմ, որ մեծ հետաքրքրություններ կարող է ունենալ ՏՏ ոլորտում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, որն այսօր կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել