Մեր պաշտոնյաներին:

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դուք էդքան հարիֆ ե՞ք: Չգիտե՞ք, որ սիրուն աչքերի համար փող չեն տալիս: Էդ որ վարկեր եք վերցնում, գրանտներ, անհատույց գումարներ ու դրա դիմաց ինչ-որ բաներ եք անում, ձեզ հարց տալիս ե՞ք՝ ո՞րն ա տվողի շահը: Ուրեմն մի բան կա, չէ՞: Բոլոր դեպքերում շատ լավ ուսումնասիրեք, թե ձեզանից ինչ են պահանջում, հաստատ համոզվեք, որ դա չի հակասում ձեր պետության շահերին, հետո նոր համաձայնվեք:

Հիմա ձեր կարծիքով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կամ ինչ-որ մեկը ձեր սիրուն աչքերի համար է գումար տվել, որ ալյուրը «հարստացնե՞ք»: Կարո՞ղ ա իսկականից էդ աստիճանի հարիֆ եք, մենք տեղյակ չենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել