Հարգելի lurer.com կայք եւ Ազատուհի Արասխանյանին: Կարդացի lurer.com կայքում տեղակայված Ազատուհի Արասխանյանի կողմից գրված նյութը Խաչատուր Սուքիասյանի առաջադրման մասին: Քանի ,որ կայքում չգտա մեկնաբանութույուն թողնելու հնարաորություն ուզում եմ հակադարձելով ասել, որ օրենքը բացի կոնկրետ հոդվածից ունի նաեւ պարզաբանում պարունակող մաս, որն օրինակ ասում է, թե ինչ է ասել մշտապես բնակվելը: Եվ այսպես, Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավոր չգրանցելու հիմնավորման մեջ գրված էր, որ ինքը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից բացակայել է ընդհանուր առմամբ մոտ 10.5 ամիս, որը կազմում է նշված ժամկետի 1/5-րդը: Նախագահական ընտրությունների պարագայում այդ ժամկետը 10 տարի է: Այսինքն ստացվում է, որ 10 տարվա ընթացքում պարոն Սուքիասյանը բացակայել է ընդամենը 10,5 ամիս: Համոզված եմ, որ թե նախագահ Սերժ Սարգսյանը եւ, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին 10 տարիների ընթացքում նույնպես բացակայել են Հայաստանի հանրապետությունից 10 ամսից ոչ պակաս: Ինչեւէ, որոշումը կայացնողը ոստիկանության համապատասխան բաժինն է:Եվ ավելի շատ կրում է քաղաքական բնույթ քան իրավական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել