Հաճախ, ես կասեի` գրեթե միշտ, մենք չենք անում այն, ինչ պետք է անենք մեր կյանքը երջանիկ դարձնելու համար: 
Մենք չենք կենտրոնանում նրա վրա, ինչն իսկապես կարևոր է մեզ համար, փոխարենը գծում ենք մեր շուրջ ինչ-որ թվացյալ ու «Անբեկանելի» սահմաններ, «Կարմիր գծեր» և ապրում դրանց ներսում` ինքնախաբեության մեր աշխարհում…
Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիների ընթացքում ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ կյանքը, որով ես ապրում եմ, այն չէ, ինչ ես եմ ուզում կամ կուզեի, որ լիներ… 
Տաս, քսան տարի առաջ երբեք չեմ մտածել այն մասին, թե ինչպես եմ ապրում, կամ ինչու եմ հենց այդպես ապրում: 
Բաց ամենաբարդ հարցը, որից միշտ վախեցել և այժմ էլ վախենում եմ պատասխանել, դա այն է, ես կասեի` հարցերի հարցն այն է, թե ի՞նչ եմ ես կյանքից ուզում, վերջապես…
Իսկ ո՞վ չի վախենում, հը՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել