Էսօր քայլում էինք Պուշկին փողոցի դեպի Հյուսիսային պողոտա տանող հատվածով, էն սև էկո-աղբամանների մեջ ինչ-որ մի անձրևաջրից ծնված վառվող բան էր գցել, ու ամբողջ փողոցը վառված պլաստմասի հոտ էր ընկել ու ծխով լցվել: 
Մեր դիմացից քայլում էր մի հիսունն անց տղամարդ, բավականին պատկառելի արտաքինով, բայց մի փոքր ներվային: Անցնելով աղբամանի կողքով՝ չկարողացավ հայհոյանքները զսպել և սկսեց.
_Վայ, ես էս ժողովրդի ինչ եմ ասել, էժան, չտես, - ու հետո հրապարակման ոչ ենթակա բառեր:
Ես իր մեջ ինձ տեսա մի երեսուն տարի անց: Սոցիոպադ, ներվային, անհանդուրժող...
Ստեղ ուրիշ ձև չի լինում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել