Մի անգամ, շա~տ վաղուց, երկրի վրա կար մի կղզի, որում ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Բայց նրանք նկատեցին, որ կղզին կամաց-կամաց անցնում է ջրի տակ: Բոլոր արժեքները նստեցին իրենց նավերը և սկսեցին հեռանալ կղզուց: Կղզում մնաց միայն Սերը: Նա սպասեց մինչև վերջ: Բայց, երբ այլևս սպասել հնարավոր չէր, նա նույնպես ցանկացավ հեռանալ կղզուց: Եվ նա կանչեց Հարստությանը ու խնդրեց, որ իրեն նավում տեղ տա: Բայց հարստությունը պատասխանեց. “Իմ նավում թանկարժեք իրերն ու ոսկին այնքան շատ է, որ քեզ համար այլևս տեղ չկա”: 
Հետո Սերը նկատեց Տխրության նավը և խնդրեց իրեն էլ տանեն: Բայց Տխրությունը նրան պատասխանեց. “Ների՛ր Սեր, ես այնքան տխուր եմ, որ ինձ անհրաժեշտ է մենակ մնալ”:
Այնուհետև Սերը տեսավ Հպարտության նավը և նրանից օգնություն խնդրեց, բայց նա ասաց, որ Սերը կխախտի իր նավի անդորրը:
Մոտակայքով անցնում էր Ուրախության նավը, բայց նա այնքան էր տարված իր զվարճանքներով, որ անգամ չլսեց Սիրո օգնության կանչերը:
Եվ Սերը հուսահատվեց: 
Հանկարծ նա լսեց ինչ-որ մեկի ձայնը, որը իրեն է կանչում. “Սե~ր, արի՛, ես քեզ ինձ հետ կտանեմ ”: Սերը շրջվում է և տեսնում մի ծերունու: Ծերունին նրան տանում է մինչև ցամաք ու հեռանում: Սերը հանկարծ հիշում է, որ մոռացել է հարցնել նրա անունը: Եվ նա դիմում է Գիտությանը. “Խնդրում եմ, ասա Գիտություն, ո՞վ ինձ փրկեց, ո՞վ էր այդ ծերունին”: Գիտությունը նայեց Սիրուն. “Քեզ փրկել է Ժամանակը”: “Ժամանա՞կը,-հարցնում է Սերը,- բայց ինչո՞ւ հենց նա փրկեց ինձ”: Գիտությունը նորից նայեց Սիրուն, հետո հեռու, այն կողմ որով հեռացել է ծերունին. “Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե ինչքա~ն կարևոր է կյանքում ՍԵՐԸ”:
Սիրեք միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել