Ալիսա Մենտորինգի հովանավորության ներքո գործող «Երիտասարդ Լուսանկարիչների» ցուցադրությանը մասնակցելուց հետո Ալլեր Բարտելը ոգեշնչվեց «սահմաններ» թեմայից և ստեղծեց լուսանկարների շարք՝ ընդգծելու արական սեռի ճնշող իրավունքները, որոնց հետ կանայք բախվում են ամեն օր։


Իր կայքում այսպես է նա բացատրում.  «Ես վճռական էի տրամադրված արտահայտելու այն միտքը, որ ճնշումները կանանց հանդեպ ոչ միայն տեղի ունեցող ծայրահեղ դեպքերն են (օրինակ բռնաբարություն կամ ֆիզիկական բռնություն), այլ կարող են զգացվել նաև նվազ արտահայտված դեպքերում, օրվա ընթացքում»։


Լուսանկարներում միջին ստատիստիկական կանայք են, ովքեր զբաղվում են իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ, օրինակ՝ յոգա կամ պարզապես աշխատում են գրասենյակում։


Տղամարդկանց ճնշող իրավունքները լուսանկարներում պատկերված են տղամարդկային ձեռքերի տեսքով, որոնք տարբեր գործողություններ են անում։

«Կանայք հայտնվում են այս իրավիճակներում, որովհետև ընդունում են այս մթնոլորտը որպես ներելի, երբեմն նույնիսկ որպես նորմալ»,- նշում է լուսանկարիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել