«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունը լքեց, քանի որ մենակ էր. «Այն ուժերը, որոնք նրա կողքին էին, իրենց ճիշտ չդրսևորեցին և մենակ թողեցին» :

«Բազմահազարանոց» կուսակցության նախագահը հիրավի ճիշտ է: ԲՀԿ առաջնորդը նման կարևոր պահին մնաց մեկակ: Ոչ ՀԱԿ-ի և ոչ էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդները չկանգնեցին Ծառուկյանի կողքին, քանի որ իրենց շահերն ու խնդիրները լրիվ այլ էին:

Փաստացի Ծառուկյանի կողքը հավաքված բոլոր մարդ-կուսակցությունները, արբանյակ ՀԿ-ներն ու առհասարակ բոլորը, բացի ԲՀԿ առաջնորդից, շատ լավ գիտակցում էին, որ Ծառուկյանը մենակ է:

Եվ ստացվում է, որ վերոնշյալ սատելիտ կառույցների ներկայությունը 0-ական արժեք է ունեցել, և այս իրավիճակում էլ իրենց ազդեցությունը կարելի է բնորոշել որպես «բացակա» գործոն: Այնուամենայնիվ, պետք է նշենք, որ Ծառուկյանն այս հանգամանքը բավականին ուշ հասկացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել