1535 թ. - իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։
1804 թ. - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
1904 թ. - ծնվել է Լևոն Խոջա-Էյնաթովը, հայ խորհրդային երգահան (մահ. 1954 թ.)։
1905 թ. - Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։
1936 թ. - Զեպպ Բլատեր շվեյցարացի գործարար, ՖԻՖԱ-ի նախագահ
1940 թ. - ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։
1945 թ. - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։
1945 թ. - մահացել է Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ (ծն. 1874 թ.)։
1953 թ. - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1957 թ. - ծնվել է Ուսամա բեն Լադենը, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից (մահ. 2011 թ.)։
1958 թ. - ծնվել է Շերոն Սթոունը ամեր. դերասանուհի:

Հ.Գ. Գրել եմ միայն կարևոր դեպքերը, եթե ինչ-որ դեպքեր գիտեք, որոնց չեմ անդրադարձել, ավելացրեք մեկնաբանություններում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել