Կուզեք ասեք՝ հետ եմ ընկել ժամանակից, կուզեք ասեք՝ նոր հիշեցի, բայց պետք է հարցնեմ: Պերմյակովի դեպքի վայրում թողած զենքը АКМ տեսակի ինքնաձիգ է, եթե չեմ սխալվում: Պերմյակովը տանկիստ է, իսկ տանկիստներին, ռազմական օդաչուներին, ՀՄՄ անձնակազմին տալիս են ոչ թե АКМ տեսակի ինքնաձիգ, այլ` АКСУ: Հասկանալի լեզվով ասած, կարճ փողով, ծալովի կոթվ ինքնաձիգ: ՀՀ ԶՈւ-ում այդպես է, որը խորհրդային բանակից է մնացել: Այս զորատեսակներին АКМ չեն տալիս, այլ АКСУ են տալիս, որ հեշտ տեղավորվեն տեխնիկայի մեջ, որ ավելորդ տեղ չգրավի և նախատեսված է ոչ հեռահար, այլ մոտ մարտի համար: Ժամապահն ծառայության է դուրս գալիս իրեն կցված զենքով: Դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ, բայց անկեղծ հետաքրքիր է, թե ինչպես է տանկիստ Պերմյակովն АКМ-ով ժամապահ եղել։ Միգուցե ռուսական բանակում չե՞ն պահպանվել խորհրդային բանակից մնացած տրամաբանական կանոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել