Անկեղծ՝ ամեն կերպ փորձում եմ հասկանալ, բայց էլի մոտս հարցեր են առաջանում շատ-շատ.
1.Էս տղերքն ի՞նչի են էդ պաստառը բռնել, ի՞նչ կապ ունեն ֆեմինիզմի հետ
2.Քանի՞ բռնի ամուսնություն են տեսել Երևանում, երբ աղջիկը դեմ է եղել, զոռով ամուսնացրել են, որ գոռում եք՝ ընտրողը ես եմ:
3.Գոռում են «Մարմինն իմն է». փաստորեն բանից դուրս է գալիս՝ բոլոր աղջիկներն անխտիր բռնաբարվո՞ւմ են: Հայաստանում բոլոր սեռական ակտերը տեղի են ունենում առանց ձեր համաձայնությա՞ն:
4. Արա, էն խեղճ շունն ի՞նչ կապ ուներ ձեր փնթի ակցիայի հետ, չէ՞ որ դրա մոտ հենց течка-ն սկսվեց, փողոցում ինչքան որձ կա, հասնելու են, կցվեն, այ եթե շունը տեր ունեցավ, չի թողի՝ ամեն դվառնյաշկա թռնի վրան, գոնե կզույգվի նորմալ ցեղատեսակի հետ: Ու ցանկացած շուն երազում է տեր ունենալու մասին:
5.Եկեղեցում փեսան ասում է «Տեր եմ»։ Այդ «Տեր եմ» տերմինն ավելի շատ նշանակում է՝ պատասխանատու եմ, նա պատասխանատու է ամեն ինչի համար: Դե եթե ոչ տերերին, ապա կարելի՞ է երեխա ունենալ, լրիվ հոգսը թողել կնոջ վզին ու ապրել ազատ կյանքով։
6.Ասվում է «Ոչ պետությանը», երեխեք, կուզեի՞ք մեր տղերքը սահմանը թողեին, գային հետ, ու թշնամին լցվեր՝ որիդ ոնց ուզեր, ինչքան ուզեր ու ինչպես ուզեր աներ, ոստիկան չլիներ, ինչ աշխատեիք, ձեր ձեռքից խլեին, գողանային ու չպատժվեին, քանի որ պետություն չկա ձեր ուզածով:
7. Ինչքա՞ն գումար են տալիս, որ էսպես գոռաք ու անիմաստ աղաղակեք, ու ինչքա՞ն գումարի դիմաց կհամաձայնվեք գոռալ «Ալեքսանյան բարերար»։

8. Կյանքում քանի՞ հազար անգամ եք երազել ձեր կողքին ունենալ այնպիսի տղամարդ, որի կողքին ձեզ զգաք պաշտպանված, սիրված, հարգված, հասկացված ու ուժեղ կին: Կամ ինչքա՞ն եք տառապել, երբ տեսել եք՝ ձեր հայրը, մեղմ ասած, անողնաշար փալաս է ու երազել եք ունենալ հզոր, հարգված, խելացի, լիդեր հոր կերպար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել