Հիշում եք, նախորդ ամսին Ես արդեն ներկայացրել էի այս հիանալի դուետի սիրողական վիդեոտարբերակը: Այսօր այս իրոք ստացված երգի տեսահոլովակի նկարահանումներն էին, որոնց մենք ևս ներկա էինք: Լուսինե Պողոսյանն ու Մհերն իրենց դուետի նկարահանումները վստահել էին Հրանտ Մովսիսյանին: Մանրամասները դիտեք այս պոստում...

Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Արամ Ավագյանը: Ես ինքս դարձել եմ այս երգի երկրպագուն, բառերն իրոք տպավորիչ են, համոզված եմ, դուետն այս մեծ արձագանք կստանա: Տեսահոլովակը նկարահանվում էր Երևանում, Մենք ներկա եղանք «Դայմոնդ» հյուրանոցում նկարահանվող հատվածներին, պատրաստել ենք Ձեզ համար ֆոտո/վիդեո շարք: Տեսահոլովակը կդիտեք հաջորդ ամսին, իսկ բեքսթեջ վիդեոն հեռուստատարբերակով՝ մարտ ամսին ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել