Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռք» համարվող Աբրահամ Մանուկյանն այսօր լքել է ԲՀԿ-ն: Այս հեռացումը մի փոքր պետք է կտրել անցյալ օրերի զանգվածային արտահոսքի շղթայից: Մանուկյանը մինչև կուսակցության մարտի 5-ի համագումարն ամեն բան արել է ԲՀԿ ղեկավար դառնալու համար: Ասում են՝ շատ գործարարներ ու համայնքապետեր չեն շտապել կուսակցությունից դուրս գալ, որովհետև հուսացել են, որ Մանուկյանը կդառնա կուսակցապետ՝ իրենց «տանիք» կանգնելով: Բայց իրադարձություններն այլ ընթացք ունեցան, ու հիմա Մանուկյանը փորձելու է խորհրդարանում «պապայություն» անել ԲՀԿ խմբակցությունը դե ֆակտո կամ դե յուրե լքած պատգամավորներին՝ իշխանության մոտ ցույց տալով իր կշիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել