Այդպես էլ շարունակեք, սիրելի կանայք, քանզի դուք ճիշտ ուղու վրա եք: Տղամարդիկ երբեք շատ չեն լինում, սակայն նրանց ներկայության պարագայում դուք ճոխություն եք ու լավ կլիներ չիմանայիք դրա մասին, քանզի իմանալով շարունակում եք կեղեքել նրանց, միևնույն ժամանակ երբեք չսպառելով ամոքելու ձեր անսահմանափակ դեղատոմսերը: Դուք սիրում եք գեղեցիկը, սակայն էլ ավելի շատ սիրում եք,երբ ձեզ են այդպիսին համարում: Եթե թանկարժեք ռեստորաններում ճաշացուցակի մեջ լիներ տղամարդականց նյարդեր,դուք անպայման օրական 3 անգամ կճաշակեիք դա՝ առանց խղճի խայթ զգալու, որը իմիջայլոց ձեզ ավելի չէր գեղեցկացնի: Բայց սա հենց այնպես իհարկե:
Եվ ով է ձեզ տվել հետաքրքրիր լինելու այդ բացառիկ մենաշնորհը, որ ստիպում է հակառակ սեռին մշտապես մրցակցել, սակայն կապիտուլացվել վերջում ինչպես Ֆաշիստական Գերմանիան: Իսկ միգուցե դուք ֆաշիստ եք... Ես իհարկե ազատության կողմնակից եմ, բայց ես երբեք սուրբ չեմ եղել... Դա իհարկե նաև չի նշանակում, որ սուրբը դուք եք: Միգուցե ձեր գրավչության ամբողջ գաղտնիքը ոտքերի մեջ է, միգուցե ձեր աչքերի, միգուցե ձեռքերի.. Երբեմն դրանցից ոչ մեկի, այլ...կարևոր չէ, քանզի անկախ ամենից դուք ճիշտ ուղու վրա եք..իսկ ինչ է ճշմարտությունը կհարցնենք դուք..սակայն մինչ այդ հարցին պատասխանելը ինքներդ կպատասխանեք ձեր իսկ տված հարցին,ուստի իմ պատասխանը նույնքան անհետաքրքիր կթվա ձեզ,ինչպես Պառլամենտի օրինագծերի քննարկումը: Ոչ,ոչ ես ամենևին չեմ քաղաքականացնում ձեր տոնը,հակառակը ես խաղաղության կողմնակից եմ: Ինչևէ,շնորհավորում եմ ձեզ,ես ընդամենը իմ տպավորությունները արտահայտելու ճղճիմ փորձեր եմ անում՝երբեք չմոռանալով ծափահարել ձեզ,և ուշադրություն մի դարձրեք որ ծափ տալու ընթացքում կարող է աչքս կպնի,դա ընդամնեը նշանակում է, որ ես ձանձրացել եմ և դուք նոր բան մտածելու պետք ունեք,քանզի դուք հրաշալի եք:

Առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել