Հիվանդասենյակ N6-ում կյանքն ընթանում է իր բնականոն հունով. արթնանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը շրթներին, քնում են` Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը շրթներին:
Հետո էլ մեզ են ասում` կուռք եք դարձրել:ճճճ 
Ձեր կյանքի իմաստը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելն է` կարեւոր չէ, թե ինչ, կարեւոր չէ` լավ, թե վատ: 
Եթե փորձում եք ինքնահաստատվել, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն եք տալիս: Եթե ուզում եք քաղաքականության մեջ գոնե մի քիչ երեւալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն եք տալիս: Եթե ուզում եք հացի փող վաստակել, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն եք տալիս: Եթե ուզում եք` լրագրողները ձեր գոյության մասին հիշեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն եք տալիս: Եթե ուզում եք ձեր ներսում կուտակված մաղձը թափել, որ սեփական թույնից էն աշխարհ չգնաք, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն եք տալիս:
Հիմա ու՞մ կուռքն է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հարգելի պացիենտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել