Fact.am-ը գրում է․

Vardan Ghukasyan

Քաղաքական վերջին իրադարձությունների կապակցությամբ Փաստ լրատվականին հարցազրույց է տվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Պարո՛ն  Բալասանյան.  Վարդան  Ղուկասյանն  իր  հարցազրույցում    ԲՀԿ-ից  դուրս  գալու Ձեր  քայլը  բնորոշել  էր  որպես  անբարոյականություն,    ի՞նչ  կասեք  այդ  մասին:

Ընդհանրապես  կանոն  էի  դարձրել  տվյալ  հոգեկան  հիվանդին  չպատասխանելը,  մանավանդ որ գարնանը նման հիվանդների մոտ սրացում է նկատվում, բայց  այս  անգամ  երևի  շեղվեմ  այդ  կանոնից:  Հայաստանի  քաղաքական  ներկա  մշակույթի  պարագայում  կուսակցությունների  գործունեությունը  մեծապես  պայմանավորված  է    անձերի  գործոնով,    կարծում  եմ՝  սա  որևէ  մեկը  չի  ժխտի,  իսկ  «Բարգավաճ»-ից  ես  դուրս  եմ  եկել  այն  բանից  հետո,    երբ  կուսակցությունից  դուրս  է  եկել    Ծառուկյանը՝    մարդ,  ումշուրջն    է    ստեղծվել    ԲՀԿ-ն:  Կարծումեմ՝  ավելորդ  չէ  նաև  հիշեցնելը,    թե  իմ՝    ԲՀԿ-ում  գտնվելն  ինչ  օգուտ    է    տվել  մեր  քաղաքին՝    բազմաթիվ  աղբատար  մեքենաներ,    տրակտորներ,    ամենամյա  աջակցություն  անօթևաններին  և  այլն: Իսկ  անբարոյականության  մասին  կասեմ  հետևյալը: Անբարոյականություն    է՝

Ա.  Եկեղեցու  կառուցման  անվան  տակ  փող  հավաքելն  ու  այդ  գումարներով  անձնական  պալատներ  կառուցելը:

Բ.  Խնամքիդ  մնացած  երեխաներին  մարդասպան  դարձնելն  ու  նրանց  ճակատագրերը  խեղելը:

Գ.  Հայրենի  քաղաքը  տարիներ  շարունակ  թալանելը:

Դուրս  եկեք  փողոց  և  հարցրեք  գյումրեցուն,    թե  որն    է    անբարոյականությունը  և  կտեսնեք,    որ  պատասխանն  ակնհայտ    է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել