«Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 8-ի առթիվ երեկ Աժ պատվո մեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցուհու: Միայն թե, Գ.Սահակյանի այս քայլը գաղտնի են պահում, այդ մասին չկա որևէ տեղեկատվություն Աժ՝ կայքում: Երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր լուսանկար, թե ինչպես է Գալուստ Սահակյանը պարգևատրում քաղաքապետարանի աշխատակցուհիներից Մարիա Բարաղամյանին, բայց կարճ ժամանակ անց՝ հեռացրել դրանք»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել