1. Հայկական հարսանիքը հյուրերի քանակով նման է փոքր Չինաստանի: Ցանկացած հայկական հարսանիքի ընթացքում կարող է գալ այլ ազգության զույգ, նշել սեփական հարսանիքն ու հեռանալ. ոչ ոք չի նկատի:

2. Մինչդեռ մեծահասակ բարեկամներից մեկը կենաց կասի, դուք կհասցնեք մի քանի անգամ հարբել և ուշքի գալ:

3. Միայն հայկական հարսանիքին կարելի է հանդիպել այդքան գեղեցկուհիների, բայց պետք չի շտապել հայուհիներին պարի հրավիրել, քանի որ այդ հարսանիքից անմիջապես հետո կարող է սկսել ձեր սեփականը laugh

4. Միայն հայկական հարսանիքին սրահում ձեր տեղը փնտրելիս կարող եք մոլորվել և այդ ընթացքում նոր ընկերներ ձեռք բերել:

5. Հայկական հարսանիքին անդադար երաժշտություն է հնչում, և բոլորը պարում են, անգամ խորոված բերող մատուցողը:

6. Միայն հայկական հարսանիքին դուք կհասկանաք, թե ինչպես է պետք այնպես հարսանիք նշել, որ դրա ծախսերը հանվեն նույն օրը:

Armenian Wedding

7. Միայն հայկական հարսանիքին հարսն ու փեսան կարող են ողջ երեկոյի ընթացքում այդպես էլ չհասկանալ, թե ով է այն մորուքով տղամարդը, որ արդեն 10-րդ կենացն է ասում իրենց պատվին:

8. Անգամ եթե հայկական հարսանիքին դուք չհանդիպեք ձեր երկրորդ կեսին, կարող եք վստահ լինել, որ տարոսիկի շնորհիվ կտեսնեք նրան ձեր երազում:

9. Միայն հայկական հարսանիքին գլխավոր ուրախացող և ուրախացնող մարդ կարող է լինել զենքը ձեռքին:

10. Հայկական հարսանիքը վառ իրադարձություն է, որ դուք կհիշեք ողջ կյանքի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել