gorcararrԱստղագուշակագիտության համաձայն` 2000 թվականից սկսած, մեկ դար շարունակ, մայրիշխանություն է: Տիեզերական կամքով կանայք ուժեղանում են, տղամարդիկ` թուլանում: Ճիշտն ասած, եթե դա տիեզերական կամքի արտահայտություն է, կարծես թե չպետք է այլևս տառապել տղամարդկանց իշխանության հետընթացի բազում օրինակներից, այլ բնականորեն օգտվել բնության տված ուժից: Ուրեմն` տղամարդիկ հոգնել են դրսի կյանքից, կանայք էլ հոգնել են տղամարդկանցից դժգոհ լինելուց, տնային ամենօրյա կրկնվող անպարունակ ու ձանձրալի նույնաբանություններից:

Հիմա ի՞նչ անենք, գուցե դուք մտնեք տուն, իսկ կանայք էլ դուրս գան, ձեր չլուծած կամ բարդացրած խնդիրների լուծմա՞մբ զբաղվեն: Ի դեպ, եթե մի քիչ ավելի ես խորանում խնդրի մեջ, տղամարդկանց տուն ուղարկելու բազմաթիվ այլ պատճառներ ևս գտնում ես: Զարմանալ կարելի է հայ կանանց համբերության վրա, որ մինչ այսօր լուռ ու անմռունչ դիմանում են զրկանքներին, անտարբերությանը, անտերությանը:

Այն կանայք, ովքեր աշխարհի բոլոր տղամարդկանցից հայ տղամարդուն են գերադասում ու ամբողջ կյանքով ու էությամբ նրան նվիրվում, նրան ուժեղացնում, նրա համար զավակներ ծնում ու մեծացնում, հավասար կամ ավելի` աշխատում, տուն ու օջախ ամուր պահում, այսօր դեմ են դուրս գալիս նրանց ստեղծած բարքերին, պետականաշինության ձևերին, երկրի ու ժողովրդի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, իրենց ծնած զավակներին օտար երկրներին բաժին հանողներին: Սա ֆեմինիստական շարժման կոչ չէ: Պարզապես համբերությունն էլ չափ ու սահման ունի: Իսկ համբերության բաժակը մոտ է լցվելուն, որովհետև ոչ կանայք, ոչ երեխաները, ոչ էլ հենց իրենց՝ տղամարդկանց զգալի տոկոսը, լավ չեն զգում իրենց: Պետական մտածողության համարժեք գաղափարներ չունեն լուծելու և, ինչպես ավանդաբար սովոր են եղել գոյատևման պայքարի, այնպես էլ շարունակում են, օրվա հացի կռիվ տալով, օր մթնեցնել:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել