Психология цвета в одежде

Յուրաքանչյուր գույն ազդում է մեր հոգեվիճակի վրա։ Որոշ գույներ ուշադրություն են գրավում, իսկ որոշներն էլ՝ նյարդայնացնում։ Գույների նշանակությունն իմանալով՝ կարող ենք մեզ հարմար ոճ ստեղծել։

Պետք է իմանալ, որ որոշակի գործոններ կան, որոնք ազդում են գույնի ընկալման վրա, օրինակ՝ տարիքը, սոցիալական դիրքը, տարածքային գործոնը, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունները։

Կապույտ/երկնագույն

Կապույտ գույնը լուրջ, մտախոհ և հուսալի տպավորություն է ձևավորում։ Պահպանողական մարդու տեսք է հաղորդում։ Երբ ցանկանում ես տագնապը վերացնել, ընտրիր երկնագույն զգեստ։ Այս գույնը հատուկ է ֆլեգմատիկ խառնվածք ունեցող մարդկանց։ Սպիտակ և կապույտ գույնի համադրությունը շատ հարմար է կարիերիստների համար։ Այս գույնը հարկավոր է այն ժամանակ, երբ պետք է կյանքի հավասարակշռությունը պահել։ Իմաստության գույնն է։ Այս գույնի շորը խորհրդանշում է հավատարմություն և նվիրվածություն։

 

Փիրուզագույն

Իր մեջ համատեղում է երկնագույն և կանաչ գույների հատկանիշները։ Ինքնավստահություն է ներշնչում։ Փիրուզագույն զգեստ հագիր, եթե ցանկանում ես ինքնավստահություն և ուժ ձեռք բերել։

 

Կանաչ

Տեսողական ընկալման ամենահաճելի գույներից է։ Կանաչ գույնը վերացնում է հոգնածությունը և ավելացնում է էներգիան։ Ուժ հավաքելու ամենաիդեալական գույնն է։ Դրամատերերը այս գույնն են ընտրում, բայց միաժամանակ եթե այս գույնը կա փողկապի մեջ, ապա մարդուն համառ տեսք է հաղորդում։ Բաց կանաչը, ընդհակառակը, երիտասարդություն, թեթևություն և անլրջություն է հաղորդում։ Կանաչ գույնը զսպում է այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են խանդը, նախանձը և ագահությունը։

 

Կարմիր

Կրքի գույն է։ Կարմիր զգեստ հագած կինը միշտ նկատելի է։ Կարմիր պետք է հագնել այն ժամանակ, երբ ցանկանում ես քեզ վրա ուշադրություն գրավել։ Խոլերիկ մարդկանց սիրած գույնն է։ Այս գույնն ավելացրու քո կյանքի մեջ, եթե ոգեշնչման և կյանքի նկատմամբ հետաքրքրության պակաս ունես։

 

Վարդագույն

Սիրո և քնքշանքի գույն է։ Երբ աղջիկն այս գույնի զգեստ է հագնում, տղամարդու մոտ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում։ Ջերմ զգացմունքներ է առաջացնում։ Տղամարդկանց դեպքում այս գույնն ընտրում են շատ ինքնավստահները։

 

Մանուշակագույն

Այս գույնը արքունի տեսք է հաղորդում, զարգացնում է ստեղծագործող մարդկանց երևակայությունը։

 

Նարնջագույն

Նարնջագույնն ուրախության և լավատեսության գույն է։ Այս գույնը խորհուրդ չի տրվում օգտագործել բիզնեսային հասարակության մեջ, եթե, իհարկե, քո բիզնեսը կապված չէ ստեղծագործական գաղափարների հետ։ Խորհրդանշում է ստեղծագործական կյանքի սկիզբ, ոգեշնչում և աշխուժություն։ Եթե ցանկանում ես տրամադրությունդ բարձրացնել, ընտրիր այս գույնը։

 

Դեղին

Նարնջագույնի նման տրամադրություն է բարձրացնում, քանի որ կապվում է արևի գույնի և ուրախության հետ։ Դեղին, ինչպես նաև նարնջագույն հագուստ կրում են սանգվինիկները։ Լավացնում է հիշողությունը։ Դեղինը, մանուշակագույնի հետ համադրած, հաղորդում է առեղծվածային տեսք։

 

Շագանակագույն

Այս գույնը «քաշում» է, այն «տաք» և «փափուկ» է։ Այն դրդում է անկեղծ խոսակցություններ ունենալուն։ Շատ հարմար է առաջին գործնական հանդիպման կամ հարցազրույցի ժամանակ։ Շագանակագույնն իմաստուն տեսք է հաղորդում։

 

Մոխրագույն

Չեզոք գույն է, չի առաջացնում վառ էմոցիաներ, հետևաբար հարմար է գործնական շրջապատի համար։ Մոխրագույնը հավասարակշռության գույն է։ Սակայն մոխրագույն հագուստ հաճախ կրելը կարող է քո ոճի վրա ոչ լավ կերպով անդրադառնալ։ Այս գույնն առավել հաճելի է մելանխոլիկների համար։

 

Սպիտակ

Մաքրության և թեթևության խորհրդանիշն է։ Այն վանում է ագրեսիան։ Ամբողջ աշխարհում սպիտակ դրոշը հաշտության խորհրդանիշ է։

 

Սև

Այս գույնը շատ էլեգանտ է։ Այն աչք չի ծակում և ամբոխից չի առանձնացնում։ Այն ավելացնում է կամքի ուժը և օգնում է կենտրոնանալ, հեռավորություն է սահմանում. հագնում են այնպիսի մարդիկ, ովքեր գործի բերումով շատ են շփվում, օրինակ՝ վաճառողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել