Իսկ ինչո՞ւ է արժանատիվ հայն իրեն պարտադիր պատկերացնում որևէ տերության հովանու ներքո, ավելի ճիշտ ոտքի տակ:
Մի՞թե չի կարելի ինքնիշխան լինել, պատվախնդրորեն ապրել: Իհարկե, մոլորակի վրա չկա այնպիսի գեթ մի պետություն, որն առանց օտարի հետ համագործակցելու կարողանա ստաբիլ մակարդակի վրա առաջ շարժվել, որը տանում է դեպի զարգացում:
Բայց ինչո՞ւ են որոշ հայեր ազգային շահը խառնում օտարին ստրուկ վաճառվելու մեջ, վախենո՞ւմ են, թե՞ հաճելի են եվրոպական գեյշքերթներն ու ռուսական ալկոհոլիզմը:

Մարդիկ ձգտում են հզորության, բայց այդ հզորությունը փնտրում են օտարի կոշիկների փոշին մաքերլու հետ համատեղ՝ չհասկանալով, որ հզորությունն անկախություն է, անկախությունը՝ սրբություն, իսկ սրբությունն անհամատեղելի է անբարոյականության հետ, չէ՞ որ օտարի կոշիկներ մաքրողն ինքնին անբարոյական է:

Մարդիկ տարվել են մի քանի օտար անհատների բարեգործություններով, որի արդյունքում սրվել է հայի դարավոր հիվանդությունը, օտարին եղբայր ընկալելը:

Եկեք մենք համագործակցենք Յ. Լեփսիուսի, Ա. Ֆրանսի, Ֆ. Նանսենի, Հ Մորգենթաուի, Ն, Ռիժկովի, Հայաստանի ազատագրության համար պայքարած ռուս և եվրոպացի մարդկանց հետ՝ պահպանելով ազգային ինքնագիտակցության նորմերը, այսինքն՝ չտրվելով օտարամոլությանը:
Օտարի հանդեպ կուրուրահավատ սերը՝ այդ լուռ ու մունջ սատանան, ավելի կործանիչ է, քան ամենածանր պատերազմը, որովհետև պատերազմի ժամանակ թշնամին հարվածում է ճակատից, իսկ թվացյալ եղբայրը՝ թիկունքից:

Այսօր հասել ենք այն վիճակին, երբ ամեն քայլափոխին ուզում ես հարցնել. «համագործակցություն օտարի հե՞տ ազգային շահի համար, թե՞ ստրկություն սեփական անձի համար»:

Համագործակցությո՞ւն, թե՞ ստրկություն, շատերն են դժվարանում պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել