b1d956c01f888db46c455d041272249a_LFact.am-ը գրում է․

ԱՄՆ վարչության պետքարտուղարը հավաստիացրել է արաբական երկրներին, որ միջուկային համաձայնությւոնը  Իրանի հետ շահավետ կլինի նրանց համար:

Հինգշաբթի Սաուդ Ֆեյսալը և Ջոն Քերի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Րիհադում,  Ջոն Քերին, նշելով, որ  ԱՄՆ Իրանի հետ լուրջ համաձայնագիր կնքելու նպատակներ չի  չի հետապնդում, հայտարարեց, որ Իրանի հետ հնարավոր համաձայնությունը շահավետ կլինի արաբական երկրների համար:

 Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, չնայած այն հանգամանքին, որ աջակցում է Իրանի հետ  միջուկային բանակցություններին,  չի կարող թաքցնել իր դժգոհությունը տվյալ համաձայնության վերաբերյալ:  «Պարսից ծոցի երկրները մտահոգված են Իրանի  տարածաշրջանային ազդեցությամբ», – ասել է Սաուդ ալ Ֆեյսալը, հավելելով, որ Ամերիկան խոստացել է կենտրոնանալ Իրանի գործունեությանը  տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել