Թորած ջուրը թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուրն է։ Ավելի պարզ ասած՝ դա ծորակի ջուրն է մշակումների ենթարկված վիճակում։ Այդ մշակումների արդյունքում իսպառ վերանում են ոչ միայն ջրի մեջ առկա մանրէները, այլև օգտակար նյութերը։ Ահա թե ինչու թորած ջրի ամենօրյա օգտագործումը խորհորդ չի տրվում։

1. Թորած ջուրը կարող է քայքայել օրգանիզմի կարևոր հանքանյութերը

Թորած ջուրը կարող է խախտել օրգանիզմի հանքանյութերի հավասարակշռությունը։ Հայտնի բժիշկ Աիրոլան գրել է.

Թորած  ջուրը զուրկ է հանքանյութերից: Դրա երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմի հանքային պաշարների քայքայմանը, հանքանյութերի դեֆիցիտի ու այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են օստեոպորոզը, շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները։  

«Global Healing Center»-ի հիմնադիր բժիշկ Էդվարդ Գրուփը նշել է, որ թորած ջուրը զրկում է օրգանիզմը մի շարք կարևոր էլեկտրալուծույթներից (նատրիումից,  կալիումից և քլորիդից), ինչի հետևանքով սրտի բնականոն աշխատանքը խախտվում է, և առաջանում է արյան բարձր ճնշում։ Եթե թորած ջրում ինչ-որ մթերք որոշեք եփել, այն ևս կզրկվի հանքանյութերից, և դրա սննդային արժեքը կնվազի։ Եթե ստպված եք թորած ջրում եփել մթերքները, ապա նախապես մի քիչ քացախ ավելացրեք այդ ջրի մեջ։ Այնուամենայնիվ, Գրուփն իր մի շարք գործընկերների պես ընդունում է, որ թորած ջրի մեկշաբաթյա կամ երկուշաբաթյա օգտագործումը կարող է օրգանիզմի թունազերծումն (դետոքսիֆիկացիան) ապահովող արդյունավետ միջոց լինել։ 

2. Թորած ջրի տևական օգտագործումը կարող է բարձրացնել օրգանիզմի թթվայնության մակարդակը

Թթվայնության մակարդակը բարձրանում է նաև մսամթերքի, ալկոհոլի, ծխախոտի, շաքարավազի, տապակած ու գենոմոդիֆիկացված սննդամթերքի, ինչպես նաև գազավորված ըմպելիքների չարաշահման հետևանքով։ Թթվային նստվածքների կուտակումն օրգանիզմում նպաստում է մի շարք դեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը և վաղաժամ  ծերացմանը։

Ջրածնային ցուցիչը (pH) չեզոք է համարվում, եթե 7.0 է։  Եթե ջրածնային ցուցիչը 7.0-ից ցածր է, այն թթվային է, իսկ եթե 7.0-ից բարձր է՝ հիմնային։ Խմելու ջրերից ամենանախընտրելին հանքանյութերով հարուստ ջուրն է, քանի որ դրա մեջ հիմնայնությունը կազմում է 7.0-9.5 pH:

3. Թորած ջուրը չի ապահովում օրգանիզմին անհրաժեշտ խոնավության մակարդակը 

Ջրի մոլեկուլների չափն ու ձևը կանխորոշում են, թե որքան լավ ջուրը կխոնավեցնի օրգանիզմը։ Թորումից հետո այդ մոլեկուլների չափն ու ձևը զգալիորեն փոխվում են։ Թորած ջրի մոլեկուլները ծորակի, իոնացված ու զտված ջրի մոլեկուլներից մեծ են, ինչի պատճառով էլ օրգանիզմի հյուսվածքները լավ չեն կլանում դրանք։ Ճապոնացի գիտնական Մասարու Էմոտոն իր հետազոտություններում ցույց է տվել, թե ինչպես է թորումն ավիրում ջրի բնական բյուրեղային կառուցվածքը։ Երբ ջրի սկզբնական կառուցվածքը խախտվում է, այն կորցնում է օրգանիզմի համար օգտակար բոլոր հատկությունները։ Այդ իսկ պատճառով ճապոնացի գիտնականները թորած ջուրն անվանում են «մեռած ջուր»։ Փորձեք հնարավորինս խուսափել այդ մեռած ջրի օգտագործումից։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել