Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015-ի փետրվարին 2014-ի փետրվարի սակագներն ավելացել են 4 տոկոսով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ 0,8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա հունվարի նկատմամբ` 0,2 տոկոսով:
Հունվարի համեմատ սակագների աճը հիմնականում պայմանավորվել է կենցաղային բնույթի, կրթության համակարգի` 0,4 տոկոս, հանրային սննդի` 0,5 տոկոս, բուժսպասարկման՝ 1,1 տոկոս, հանգստի կազմակերպման 2,7 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով: Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0,1 տոկոս:

Միաժամանակ, արձանագրվել է մշակույթի ոլորտի՝ 1,4 տոկոս, տրանսպորտի` 1,2 տոկոս (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 2,9% նվազման հետ) ծառայությունների սակագների նվազում, իսկ կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել