Լսեցի Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան ասուլիսը և ցավով պետք է նկատեմ, որ Ժիրայրը քաղաքականության մասին մակերեսային պատկերացումներ ունի, նա առավել հեղափոխական կերպար է և բացառապես հնչեցնում է հեղափոխական կոչեր: Նրա քաղաքական գնահատականները հիմնականում հակասահմանադրական և հակապետական են, և շատ կցանկանայի, որպեսզի Ժիրայրը դուրս գար քաղաքական հարթակից և մեր հուշերում մնար որպես պատերազմի հերոս: Ցավում եմ, որ Արցախի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցող հրամանատարը կասկածի տակ է դնում Արցախի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, առավել ցավում եմ, որ նա նպատակ է դրել ամեն գնով հասնել իշխանափոխության: 
Ողջ հարցազրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանն այդպես էլ չպատասխանեց, թե որտեղից իր գլխավորած նախախորհրդարանին ֆինանսական միջոցներ:

Համայն հայությանը համախմբող երկու գաղափարները Արցախն ու Հայոց Մեծ Եղեռնի պահանջատիրությունն են, և փաստացի Ժիրայր Սեֆիլյանը վարկաբեկում է այս երկու գաղափարները, ինչն ուղղակի անթույլատրելի է, իսկ ինձ համար նաև ցավալի, քանզի միշտ հարգանք եմ ունեցել հրամաատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, իսկ քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին չեմ ընդունում, ավելին՝ խնդրում եմ նրան դուրս գալ քաղաքական դաշտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել