Մինչ հայ քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարները կուրծք են ծեծում Հայաստանում ահագնացող արտագաղթի կործանարար հետևանքների մասին, քաղաքական որոշ ուժեր, ավելի կոնկրետ իրեն ծայրահեղ և իսկական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ը, իր ուժերի ներածին չափով փաստորեն աջակցում է Հայաստանի դատարկման գործընթացին: Եվ այդ ամենն արվում է ընդամենը մի շահադիտական նպատակով:

Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը պատմել է, թե ինչպես են ՀԱԿ անդամ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանն իրենից 200 դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում գրեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, սակայն այդպես էլ չեն գրել: 
Այդ մասին Գևորգը տեղեկացել է արդեն Ստրասբուրգում` անմիջապես Եվրադատարանից: Մանուկյանը նշում է նաև, որ Ստրասբուրգում հանդիպել է մի անձի, ով իրեն համարել է Մարտի 1-ի ակտիվիստ, սակայն իրականում ՀԱԿ-ի թեթև ձեռքով արտասահմանում հայտնված հերթական քաղաքացին էր, ով Եվրոպա է արտագաղթել որպես քաղաքական հալածանքների զոհ` ունենալով ՀԱԿ-ի վստահված անձի լինելու վերաբերյալ վկայական` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կնքված:
Վերը նշվածից ուղղակի կարող ենք բացահայտել և հասկանալ, թե իրականում ինչով է զբաղված ՀԱԿ-ը, և իրականում՝ որն է նրանց վարած քաղաքականության հիմնական հրամայականը:

ՀԱԿ-ի ղեկավարները փաստորեն մի կողմից սնուցվել են ԲՀԿ-ի «ֆինանսական երակից», մյուս կողմից անձնական բյուջեն հարստացրել են՝ վստահված անձի անօրինական վկայականներ սարքելով ու ծախելով սեփական «ակտիվիստների» վրա: Կոնգրեսականները գումարով վստահված անձի վկայականներ են ծախել, մարդիկ դրանով՝ որպես քաղաքական հալածյալ, եվրոպաներում ստացել են քաղաքական ապաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել