15 причин того, почему любители путешествовать становятся успешными людьми

Ինչպե՞ս դառնալ հաջողակ, ինչպե՞ս անել, որպեսզի ամեն ինչ ստացվի. այս մասին բազմաթիվ գրքեր և հոդվածներ կան։ Այդ իսկ պատճառով մենք չենք առաջարկի կաղապարված խորհուրդներ, այն է՝ դու պետք է աշխատես քեզ վրա, ինքնավստահ լինես... Ոչ, այս անգամ լրիվ այլ թեմաներին կանդրադառնանք. կփորձենք պարզել՝ ինչու են ճանապարհորդող մարդիկ ավելի հաջողակ լինում։

 1 Նրանք կարողանում են իրենց զգացմունքները վերահսկել

Ճանապարհորդող մարդիկ հաճախ են ընկնում սթրեսային վիճակի մեջ, օրինակ՝ օդանավակայան հասնելու ճանապարհին խցանման մեջ հայտնվում, հյուրանոցի վատ անձնակազմի վերաբերմունքից դժգոհում և այդպես շարունակ։ Այդպիսի իրավիճակները կարող են մարդուն հեշտությամբ բարկացնել, բայց ճանապարհորդներն իրենց մեջ զարգացնում են բնավորության մի հրաշալի գիծ՝ զգացմունքների վերահսկումը և ցանկացած իրավիճակում հանգստության պահպանումը։ Դրա շնորհիվ նրանք հետագայում կարողանում են երջանկություն ձեռք բերել և վերջապես՝ հաջողության հասնել։

 2 Նրանք վստահում են այլ մարդկանց և ձերբազատվում են միշտ գլխավորը լինելու ցանկությունից

Ճանապարհորդները միշտ ստիպված են լինում այն մարդկանց վրա հույս դնել, ում ընդհանրապես չեն ճանաչում։ Նրանց ճանապարհին հանդիպում են լեզվական տարբեր բարդույթներ, տարօրինակ քաղաքների տաքսու վարորդներ... Այն փաստը, որ նրանք չեն կարողանում վերահսկել այն, ինչ նրանց շրջապատում է, օգնում է մարդկանց հետ փոխշահավետ հարաբերությունների մեջ հայտնվել։ Եվ աստիճանաբար նրանց հաջողվում է իրական ընկերներ և վստահելի բարեկամներ ձեռք բերել։

 3 Նրանք պատրաստ են հաղթահարել իրենց վախերը

Բերանը կողպել և ոչինչ չանել. այս կերպ Դուք հաջողության չեք հասնի։ Եթե հաճախ եք ճանապարհորդում, անբացատրելի իրավիճակներ շատ կլինեն, և միակ բանը, որ մնում է, գործելն է։ Այսպես մարդիկ սովորում են իրենց վախերից չփախչել, այլ գործել՝ անտեսելով դրանք։

 4 Նրանք կարողանում են բանավեճի միջոցով հասնել իրենց ուզածին

Ճանապարհորդները հաճախ են ստիպված լինում տարբեր տեսակի զրույցներ ունենալ՝ թույլ չտալով իրենց հիմարեցնել։ Իրենց ուզածին հասնելու համար նրանք պետք է համոզելու հմտություններ ունենան։ Չէ՞ որ համոզել չկարողանալու դեպքում չեք կարող այլ մարդկանց վրա ազդեցություն ունենալ. սա միայն իրական առաջնորդի հատկություն է։

 5 Նրանք գեղեցկություն են տեսնում այնտեղ, որտեղ սովորական մարդիկ չեն նկատում

Ճանապարհորդները, տարբեր տեղերում լինելով, ծանոթանում են տարբեր երևույթների հետ և աստիճանաբար սովորում են գեղեցկությունը տեսնել նույնիսկ չնչին բաների մեջ։ Անընդհատ նոր տպավորություններ ձեռք բերելով՝ նրանց աշխարհայացքը փոխվում է։ Այդ իսկ պատճառով նրանք գեղեցկություն նկատում են ամենուրեք։ Բնավորության այսպիսի գիծ հատուկ է լուսանկարիչներին, գեղանկարիչներին, գրողներին. նրանք մեզ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում։

 6 Այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ բոլորը տարբեր են, և փորձում են նրանց նկատմամբ համբերատար լինել

Ճանապարհորդների համար նոր մարդկանց հանդիպելը սովորական երևույթ է։ Նրանք ենթագիտակցաբար սովորում են ճիշտ հարցեր ուղղել, որպեսզի ավելի շատ իմանան ոչ միայն մարդկանց, այլև պետությունների, քաղաքների և մշակույթի մասին։ Նրանք ոչ միայն հետաքրքրասեր, այլ նաև անկեղծ են, և հետևաբար նրանց հարցերն առանց պատասխան չեն մնում։ Ճանապարհորդները հեշտ են նոր ծանոթություններ ձեռք բերում և ուրախացնում են շրջապատին։

 7 Նրանք հաճախ են ժպտում և փորձում են երջանիկ լինել

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճանապարհորդներն ավելի երջանիկ են լինում։ Նրանք ավելի հաճախ են ժպտում, քան սովորական մարդիկ, քանի որ ավելի հաճախ են նոր երևույթների հանդիպում։ Նրանք ավելի երջանիկ են, քանի որ հանդիպում են նոր մարդկանց, հիանում են գեղեցիկ լանդշաֆտներով, համտեսում են էկզոտիկ խոհանոց։ Եվ ինչպե՞ս չլինել երջանիկ և գոհ։

 8 Նրանք կարողանում են դիմացինին լսել և հասկանում են՝ որքան կարևոր է դա

Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց մարդկանց մեծամասնությունը լսել չի կարողանում։ Սակայն, կենտրոնանալ չկարողանալով, մենք չենք կարող իրական հաջողության հասնել, քանի որ հաջողության հասնելու համար նախևառաջ պետք է մարդկանց հետ փոխշահավետ հարաբերություններ ստեղծենք։ Ճանապարհորդները գիտակցում են, որ հասկանալու համար պետք է լսել սովորել։

 9 Նրանք հակված չեն շուտափույթ հետևություններ անելուն և կարողանում են դիմացինին կարեկցել

Առաջնորդները գիտեն, որ առանց կարեկցանքի զգացում ունենալու նրանք չեն կարող իրական հավատարիմ մարդկանց ձեռք բերել։ Հետևաբար պետք է ճանապարհորդներից սովորել մտնել մարդու դրության մեջ և վաղաժամ հետևություններ չանել։

 10 Նրանք կարողանում են ապրել ներկայով

Ներկայով ապրելը բավականին օգտակար է, քանի որ այն կյանքի շատ ոլորտներում օգնում է։ Ճանապարհորդները գիտեն, որ պետք չէ անցյալով ապրել, և այն, ինչ մենք ունենք, ներկայում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել