ԱՄՆ-ում գործունեություն ծավալող գրող Արմեն Մելիքյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ հայերի Ցեղասպանությունը ֆարս է։ Միաժամանակ հայհոյել է Հայոց ցեղասպանությունը, իսկ հայերին անվանել դեգեներատներ ու կրկին հայհոյել մի ողջ ժողովուրդ։ Եթե ասում եմ հայհոյել, դա հասկացեք բառացիորեն, այլ ոչ թե այլաբանորեն։ Կարդացեք Armen Melikian օգտատիրոջ փետրվարի 1-ի պոստը։ Ես դեռ չեմ հանդիպել որևէ մեկին, որ նման կերպ արտահայտվեր մի ողջ ժողովրդի ողբերգության մասին։ Նույնիսկ Փերինչեքը, ում Ռոբերտսոնը դատարանում անվանեց սովորական ռասիստ, հանցագործ ու խաբեբա, ով ներկայումս դատվում է Թուրքիայում ռասիզմի համար, իրեն թույլ չի տվել հայհոյել Ցեղասպանությունը, այլ ժխտել է դա որպես պատմական փաստ։ Առավել զարմանալի էր, որ ես ՖԲ-ի ուշադրությունը հրավիրեցի հայերեն ու անգլերեն լեզուներով այդ հայտարարության վրա՝ որպես ատելության խոսք (hate speech), սակայն ՖԲ-ն այսօր ինձ ծանուցեց, որ նման խոսքը չի խախտում ՖԲ-ի կանոնակարգը։ Այստեղ զուտ ծանուցման ընթացակարգը չի գործի։ Խոսքը կրկին չի վերաբերում ժխտողականությանը (negation), որը Արմեն Մելիքյանը հրապարակայնորեն անում է, թեև դրա մասին է Փերինչեքի դատավարությունը։ Խոսքը վերաբերում է Ցեղասպանությունը հրապարակայնորեն հայհոյելուն։ Ազատ խոսքի պաշտպանության որևէ կառուցակարգ չի կարող պաշտպանել նման խոսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել