Ջուլի Նիսոնի ընտանիքն իսկական սգի մեջ էր։ Ոչ, մարդ չէր մահացել, սակայն սպանվել էր ընտանիքի սիրելի ընտանի կենդանին՝ Բեյբիս փիսիկը։ Նյութանեբիում բնակվող այս ընտանիքի երեխաները՝ 13-ամյա Թիան և 10-ամյա Քիանան, հատկապես շատ էին կապված Բեյբիսի հետ։ Նրանք սովորականի պես թույլ տվեցին, որպեսզի փիսիկը միայնակ դուրս գար զբոսանքի, սակայն սկսեցին անհանգստանալ, երբ նա չվերադարձավ իր սովորական ժամին։ Նրանք գիտեին, որ հարևաններից ոչ ոք վնաս չէր պատճառի նրան. հարևաններն այնքան էին սիրում փիսիկին, որ հաճախ թույլ էին տալիս նրան իրենց տանը գիշերել։ Մի պատահական անցորդ, տեսնելով, որ փիսիկը հիվանդ տեսք ունի, գրկել էր նրան ու տարել անասնաբույժի մոտ։ Անասնաբույժը հաստատել էր, որ Բեյբիսի մոտ երիկամային անբավարարության նշաններ կան։ Մինչ Թինան ու Քիանան իրենց մայրիկի հետ դուրս էին եկել Բեյբիսին փնտրելու, անասնաբույժը մահացու ներարկում էր կատարում նրան։ Անասնաբույժին ու Բեյբիսին նրա մոտ բերած անցորդին թվացել էր, թե Բեյբիսը թափառական կատու է։ Հաջորդ օրը, երբ Բեյբիսի ընտանիքի անդամներն իմացան, թե ուր են տարել իրենց կատվին, նրանք անմիջապես ուղևորվեցին այնտեղ։

Devastated: Kiana Neeson, 10, and her family were left devastated when their pet cat Babies was put down without their consent or knowledge. Vets presumed the animal was a stray when it was handed in without a collar or microchip

Երեխաները հոնգուր-հոնգուր լացում էին, երբ տեսան իրենց կատվի սառած դիակը։ «Pets At Home» կազմակերպության անասնաբույժը, ով քնեցրել էր Բեյբիսին, ներողություն է խնդրել Ջուլիից ու նրա ընտանիքի անդամներից։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Ես ցանկանում եմ ցավակցությունս հայտնել կատվի ընտանիքին այս բարդ ժամանակահատվածում։ Ես ցավում եմ, որ կատվին քնեցնելու որոշումը կայացվել է առանց նրանց հետ խորհրդակցելու։ Կատուն մեզ ներկայացվել է իբրև թափառական մի անցորդի կողմից, ով խղճացել էր նրան ու ստանձնել կատվին անասնաբույժներին հանձնելու պարտականությունը»։

Tia and Kiana (pictured with their other cats) wrote a letter to Babies after discovering he had been put down

Քիանան ու Թիան իրենց մյուս կատուների հետ

Կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ ասել է.

Կատուն երիկամների խրոնիկական անբավարարության վերջին փուլերում էր։ Նա մի քանի տարի տառապում էր այս հիվանդությամբ, որը, ցավոք, անբուժելի էր։ Տեսնելով, որ կատուն տառապում էր՝ անասնաբույժը նրան քնեցնելու դժվարին որոշումը կայացրեց։

Heartache: A note penned by the 10-year-old following the cats death. Babies did not return home after being let out one evening

Քիանան այնքան ծանր էր տանում սիրելի փիսիկի կորուստը, որ անգամ նրան ուղղված նամակ գրեց։ Դե նա արդեն նամակը չի կարդա, որովհետև այլևս ողջ չէ, ու եթե անգամ ողջ էլ լիներ, հազիվ թե տառաճանաչ դառնար նամակներ կարդալու համար, սակայն աղջիկը մի փոքր թեթևացավ՝ իր մտքերը թղթին հանձնելով։

The animal was so well liked by neighbours he would often spend the night at their homes, said Mrs Neelson

Բեյբիսը կենդանության օրոք հարևանի շան հետ

Սիրելի Բեյբիս, ես քեզ շատ եմ սիրում։ Դու իմ կյանքում այնքան մեծ նշանակություն ունես։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ ուզում եմ՝ վերադառնաս։ Ես հուսով եմ, որ դու երջանիկ ես դրախտում։ 

The animal was put down by vets at a pets at home store near her home. The store has apologised for the incident since

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել