Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով, անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ «6-րդ ռասա»։ Բայց ամենատարածվածն «Ինդիգո» տերմինն է։ Ինդիգոն կապույտի երանգ է։ Հենց այս գույնն է ճառագայթում նոր երեխաների աուրան։ Արտաքնապես նրանք չեն տարբերվում իրենց հասակակիցներից, միայն ժպտում են ավելի հազվադեպ։

Ինդիգո երեխաներն ունեն անհավանական ինտուիցիա, հաճախ կարողանում են կանխազգալ ավիա և բնական աղետները։ Նրանք հստակ գիտեն՝ ով են իրենք և ինչի համար են եկել այս աշխարհ։

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ, թե ինչպես տարբերել՝ երեխան Ինդիգո է, թե ոչ.

1. Վաղ տարիքից երեխան գերադասում է ինտելեկտուալ զբաղմունքը կամ ստեղծագործելը, քան խաղը։ Ունի հակումներ երաժշտտության, նկարչության հանդեպ, բանաստեղծություններ է գրում։ Դպրոցում երեխան ցուցադրում է անհավանական արդյունքներ՝ նրա գիտելիքները առաջ են անցնում դպրոցական ծրագրից։ Նա վիճում է ուսուցիչների հետ և պնդում իրենը։

4236494_f50a61c9
2. Երեխայի մոտ վաղ տարիքից հասակակիցների հետ շփումներում պրոբլեմներ են առաջանում։ Նրանք իրենց շատ ավելի մեծահասակ և իմաստուն են զգում, և այդ պատճառով հասակակիցների հետ նրանց համար հետաքրքիր չէ։ Նրանք հեշտ և հաճույքով են շփվում իրենցից շատ ավելի տարիքով մարդկանց հետ։ Այդպիսի երեխաներին բնութագրական է վաղաժամկետ մեծանալը՝ 10 տարեկանում զգում են իրենց այնպես, կարծես 30-40 տարեկան լինեն։

4236497_3f9a3871

3. Երեխան հաճախ անքնությամբ է տառապում, նրան տանջում են գիշերային մղձավանջները։ Նա, որպես օրենք, ուշ է պառկում քնելու, դժվարությամբ է քնում կամ վախենում է քնել։

4236493_904ab74f
4. Երեխայի նյարդերը շատ նուրբ են, նա շուտ խոցելի է և չափից դուրս էմոցիոնալ։ Դեռահաս տարիքում նրա մոտ հնարավոր է դեպրեսիաների առաջացում, իսկ հաճախ էլ ինքնասպանության մտքեր։

4236491_77df757d

5. Զգալով, որ նա նման չէ բոլորին՝ երեխան փնտրում է իսկական, անկեղծ ընկերություն, սուր զգում է սիրո, հարազատների կողմից հասկացված լինելու կարիք և պահանջում է ուշադրություն իր հանդեպ։

4236498_9e903126

6. Տանել չի կարողանում, երբ նրան ստիպում են անել մի բան ուղղակի նրա համար, որ «այդպես է պետք» կամ «բոլորն անում են»։ Դա նրա մոտ բարկություն և ընդվզելու ցանկություն է առաջացնում։

4236492_2cc9ddee

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել