Ցեղասպանության 100-ամյակի վրա լիքը մարդ ուզում ա լավ փող աշխատի... Անմոռուկով 1000 տեսակ 1.000 դրամանոց մայկաներ, որոնք վաճառվում են 15. 000 դրամով, տարատեսակ անգլերեն լոզունգներով սփյուռքի համար նախատեսված շորեր, որոնք, պարզ ա, մեծ մասը գնելու են, քանի որ սա էն թեման ա, որ մարդ ոչ մի կերպ կոմերցիայի տեսակետից չի նայում... Մենակ էդ գործն անողն ա տենց նայում... Չգիտեմ, չեմ ասում, որ անբարո բան են անում, բայց ամեն դեպքում մի տեսակ ա... Անձամբ ես ոչ մի տենց մայկա, անմոռուկներ կամ ցանկացած այլ ատրիբուտ չեմ օգտագործելու ոչ էդ օրը, ոչ դրանից առաջ կամ հետո... Հաստատ iPhone-ի վրա անմոռուկով պատյան դնելը զոհերի հիշատակը հարգելու ամենալավ միգոցը չէ, էլ չեմ ասում էդ պատյանը ծախելը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել