Էս մի վարորդը երևի նոր է աշխատում այս երթուղում, որովհետև նախորդ դեպքից հետո ոչ մեկ չի ծխում քշելուց, ու եթե ծխում են էլ, խնդրելուց հետո հանգցնում են: Երբ այս մեկին խնդրեցի հանգցնել, մի երկու անգամ թարս նայեց ու խնդրանքս կրկնելուց հետո սկսեց վիրավորել, վերջում սպառնալ, թե ինձ վնաս կտա: Վերջում վճարածս գումարը շպրտեց դուրս: Ասեց, որ նույն գյուղում ա ապրում, տանս տեղը կիմանա ու կգա մեր տուն: Քանի որ վերջին կանգառում էր, մյուս վարորդներն էլ այնտեղ էին ու խնդրեցին, որ չբողոքեմ, որ էլ չի կրկնվի, շատ լավ, չեմ բողոքի, բայց վիդեոն կդնեմ՝ որպես ապացույց, որ ինձ սպառնացել է: Էս վիդեոն ընդամենը մի հատված է ամբողջ խոսակցությունից, վերջին պահին եմ սկսել նկարել, երբ արդեն սկսեց վիրավորել: Հետաքրքիր է, ինչքան դեռ պետք է այսպես նկարենք, բողոքենք, որ հասկանան, որ եթե նրանք հանրային ծառայություն են մատուցում, պետք է իրենց կարգին պահեն: Ու խնդիրը մենակ երթուղայինի վարորդները չեն, բոլորին է վերաբերում: Ոչ մեկին հաճելի չէ ամեն անգամ նման իրավիճակում հայտնվել, բայց ես իրավունք չեմ ունենա երկիրը փոխելուց խոսել, եթե լռեմ ամեն անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել