Նախօրեին ռազմական իրավիճակը կրկին թեժացել է Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքում: Այդ երկրում «Ալ-Կաիդայի» ճյուղավորում հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, մի շարք այլ ծայրահեղական խմբավորումների հետ համատեղ, լուրջ հարված է հասցրել կառավարական ուժերին՝ պայթեցնելով Հալեպում սիրիական ՌՕՈՒ-ի հետախուզության հաստատությունը, որը շինությունների համալիր էր և հանդիսանում էր իշխանությունների կարևորագույն հենակետը քաղաքի արևմտյան հատվածում. ի դեպ, այս շրջանն անընդհատ ռազմական գործողությունների թատերաբեմ էր վերջին երկու տարիների ընթացքում:
Հատուկ գործողությունն իսլամականների կողմից նախապես մանրակրկիտ կերպով ծրագրված է եղել և տեղավորվում է նախկինում իրականացված նմանատիպ պայթյունների մարտավարության շրջանակներում: Հաստատության տակ նախապես փորվել էր 150 մ երկարությամբ թունել, պայթյունն էլ այնքան հզոր է եղել, որ քաղաքում 2,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, իսկ գործողությանը նախորդած և հաջորդած բավականին տևական ժամանակահատված ուղեկցվել է թեժ մարտական գործողություններով:
Պայթյունի պահը՝ կցված տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել