Երևում է՝ ժամանակն է եկել «ընդդիմադիր» կոչումն ուզուրպացրած հատվածին որոշ հասկացությունների հայերեն բացարտությունները սովորեցնել և խորհուրդ տալ կիրառել ըստ նպատակի: Սկսենք հենց «իշխանափոխություն» հասկացությունից, որն օր ու գիշեր ծամծվում է այս էլեկտորատի կողմից. «իշխանափոխություն» բառը նշանակում է պետության ներկայիս իշխանության հեռացում և նոր իշխանության ընտրություն, բայց եթե հնին հանելուց հետո չկա նոր իշխանություն, իսկ որ չկա՝ դա ակնհայտ է, քանի որ այսօրվա «ընդդիմադիր» կոչվող ուժերի մի մասը նախկին իշխանություններն են, որոնց լոզունգը պիտի իրականում լիներ «կրկին փորձիր միամիտ քաղաքացի», իսկ մի մասն էլ դեռ իշխանություն չդառած, բայց արդեն լիովին տոտալիտար սեկտայի հիմունքներով աշխատող ուժերն են, որոնց համար այլակարծությունն ուղղակի հիստերիա է առաջացնում, և նրանց վայրագությունը միջնադարյան ինկվիզիցոն կտտանքներն է հիշեցնում: Այս պայմաններում պարզ է դառնում, որ չկա առողջ կորիզ՝ նոր իշխանություն ձևավորելու համար, և այս պայմաններում իշխանափոխությունը վերածվում է պետության գլխատման, և երկիրը՝ անարխիայի, քաոսի վերածման, իսկ անգլուխ մարմինը երկար չի կարող գոյատևել՝ մահվան է դատապարտված: Մեր ընդիմադիրները մի բան պիտի հասկանան՝ ցավող գլուխը չեն հեռացնում, այլ բուժում են, իսկ բուժման համար ողջ օրգանիզմը պիտի մաքրվի, թե չէ ոնց գլխացավանքի մեջ եղել ենք, նույն հիվանդագին վիճակում էլ կմնանք: Բայց գլուխն էլ պիտի հասկանա, եթե ինքնակամ չհամաձայնվի բուժման, ամբողջ օրգանիզմը կմեռցնի, ինքն էլ կվերանա, որովհետև մեկս մյուսի հետ մի մարմին, մի հոգի ենք՝ Հայաստան անունով, ու բոլորս պիտի ախտահարված օրգանիզմի բուժմամբ զբաղվենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել