Երբ դեռահաս ես, մայրիկի հագուստը համարում ես սարսափելի և անճաշակ:

20-ից հետո նրա զգեստապահարանից ընտրում ես քեզ համապատասխանող հագուստ:

Երբ դեռահաս ես, անընդհատ վիճում ես մայրիկի հետ այնպիսի լուրջ խնդիրների շուրջ, ինչպիսիք են` շուտ տուն գալ, այս կամ այն հագուստը չհագնել և այլն:

20-ից հետո դուք լավագույն ընկերներ եք:

Երբ դեռահաս ես, սոցիալական ցանցերում մայրիկին չես ավելացնում ընկերների ցուցակում:

20-ից հետո նա մեկնաբանում է քո բոլոր նկարներն ու գրառումները:

Երբ դեռահաս ես, անգամ չես էլ մտածում մայրիկի հետ սիրային հարաբերություններից խոսելու մասին: 

20-ից հետո հետևում ես նրա խորհուրդներին և համոզմունքներին:

Երբ դեռահաս ես, դու բանտարկյալ ես սեփական տան մեջ:

20-ից հետո հիշում ես տանն անցկացված այն բոլոր երջանիկ ժամերի մասին:

Երբ դեռահաս ես, տնից ոգելից խմիչք ես գողանում ընկերների հետ խմելու համար:

20-ից հետո դուք միասին եք խմում:

Երբ դեռահաս ես, ատում ես այն հնադարյան երաժշտությունը, որը մայրիկն է լսում:

20-ից հետո շնորհակալ ես մայրիկին, որ իր շնորհիվ ձեռք բերեցիր լավ երաժշտական ճաշակ:

Երբ դեռահաս ես, չես հասկանում, թե ինչու է մայրիկն այդքան խիստ դաստիարակության մեջ: Դա քո կյանքն է, ապրում ես, ինչպես ուզում ես:

20-ից հետո կարդում ես դեռահասների մեկնաբանությունները սոցիալական ցանցերում և մտածում, թե ուր են նայում իրենց ծնողները:

Երբ դեռահաս ես, ապրում ես ծնողների հաշվին:

20-ից հետո ինքդ ես վաստակում և անգամ օգնում ծնողներիդ:

Երբ դեռահաս ես, ամաչում ես մայրիկի հետ սեքսից խոսել:

20-ից հետո... էլի ամաչում ես մայրիկի հետ սեքսից խոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել