1. Թարթիչներին թարթչաներկ քսելիս դրանք պետք է յուղազրկել, քանի որ թարթչաներկը վատ է նստում յուղի վրա:

2. Թարթչաներկի վրձինը պետք է ճիշտ կառուցվածք ունենա: Նախապատվություն տվեք կարճ և հաստ վրձիններին: 

3. Պետք չի վրձինի վրա չափից դուրս շատ ներկ հավաքել, դա կհանգեցնի թարթիչների կպչելուն: Բարձր որակի թարթչաներկի վրձիններն այնպես են նախատեսված, որ հավաքում են այնքան ներկ, որքան անհրաժեշտ է:

4. Թարթիչները պետք է սկսել ներկել կոպի կեսից: Սկզբից ներկում են դրսի կեսը, ապա ներսի:

5. Քսելիս սկսեք արմատից և տարեք մինչև թարթիչների ծայրը: Առաջին շերտը քսելուց հետո թողեք, որ չորանա և անցեք երկրորդ շերտին:

6. Հետևեք, որպեսզի թարթչաներկը թարմ լինի: Հենց ներկը սկսի գնդիկների վերածվել, կամ փոխեք սրվակը, կամ էլ նորը գնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել