Տեսնես միչնև ո՞ւր պեք է տավառնի վագոնները լցված գնանք, ինչից ասես խոսում և գրում ենք, բացի մեր փրկությունից: Չկա մեկ մտածողություն, հավաքական ուժ և պայքար, կա միայն ստորաքաշություն և նվնվոց: Այսքան ժամանակ չտեսա, որ բոլորով խելացի մտքի և առաջարկության կողքին լինեիք, քանի որ շատ գրագետ և խելացի առաջարկություններ են արվում խելացի մարդկանց կողմից: Ինչ ասեմ՝ չգիտեմ, մանկամիտ ազգ ենք մնացել մեր բոլոր բացասական կողմերով: Որ տեսանկյունից նայում ես, մեր ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է օտար տեր իր գլխին ունենալ, միայն թե դարերով գլխներին խփած և մտրակով ծեծված ջաններին մի քիչ ուժ չտան՝ իրենց գլխի տերը լինելու համար: Հայ մարդ, այդպես էլ չսիրեցիր պատասխանատվութուն և արժանապատվություն, ես կարծում եմ, որ այս խոսքերին հենց այդ մեծամասնությունը ծանոթ չէ: Կոնկրետ ասած՝ բառդակ է՝ ուրիշ ոչինչ, ամեն մեկը ոնց գտնում է՝ ճիշտ այդպես էլ անում է: Հազար ափսոս։ Մի ձեզ հայելու մեջ նայեք, թե ինչի եք վերածվել, այսքան ոտնատակ եղած էլի չեք խրատվում, միայն լեզուներդ է անդադար խոսում: Գնացեք ուր ուզում եք, մեջտեղներդ ձախ լինի, ձախներդ հետև, առաջներդ էլ փոս: Ափսոսում եմ այն խելացի մարդկանց, որ նրանցից էլ մի քանի տարի անց կզրկվեք՝ իրենց ղադրը չիմանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել