Էս երկրում ամեն ինչ «թարս» է. Մեծ Պասի շրջան է, փոխանակ մսամթերքի գինն իջնի՝ ավելացել է: Երևի գլխի են ընկել, որ մարդկանց գերակշիռ հատվածը ոչ էլ պաս է պահում, ու ձեռքները փող ընկած ժամանակ էլ հո խնայել չկա: Իսկ փետրվարի վերջից ու մարտի սկզբից մարդկանց ձեռքին կրկին փող է հայտնվել՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ, ու դրանից, «բնականաբար», շուկայական մաֆիան հերթական անգամ ամենամսյա «թեյավճար» է հավաքում՝ որոշ ապրանքատեսակների գինը բարձրացնելով, որոնց թվում՝ մսամթերքի գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել