Փարիզի կենտրոնում գտնվող «Monoprix» սուպերմարկետի տակ միմյանց կողքին շարված 200 կմախքներով հսկայական գերեզման է հայտնաբերվել, որը ենթադրվում է, որ հիվանդանոցային գերեզմանատուն է եղել դեռ 1100-ականներին։  Ենթադրվում է, որ  գերեզմանատունը գործել է Սուրբ երրորդության հիվանդանոցի (Hôpital de la Trinité-ի) մոտ 12-րդ դարից մինչև 17-րդ դար, երբ դիակները սկսեցին տեղափոխել փարիզյան հայտնի գետնադամբարան, որտեղ ամբողջ քաղաքի տարածքից ավելի քան 6 միլիոն ոսկորներ են տեղափոխվել։

The archeologists from the French National Institute for Preventive Archaeological Research (INRAP) plan to carry out DNA tests on the bodies
«Boulevard Sébastopol» փողոցի վրա գտնվող սուպերմարկետի տերերը, կարծելով, որ հնարավոր է որոշ դեռևս որոշ աճյուններ մնացած լինեն տարածքում, խնդրել են Ֆրանսիական հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի հնագետների թիմին ուսումնասիրել տարածքը մինչև կառուցապատման աշխատանքները սկսելը։ Ինչևէ, ոչ ոք թերևս չէր էլ կասկածում, որ այս տարածքում գետնի տակ հարյուրավոր կմախքներ կհայտնաբերվեն։

Մենք սպասում էինք, որ այս տարածքում մարդկային մի քանի աճյունների մնացորդներ կգտնենք, քանի որ գիտեինք, որ սա նախկին հիվանդանոցի գերեզմանատուն է, սակայն մենք երբեք չէինք պատկերացնի, որ այսպիսի քանակով կարող ենք հայտնաբերել։ Նախկինում մենք էլի էինք հայտնաբերել հիվանդանոցային այսպիսի գերեզմանատների մնացորդներ՝ մասնավորապես Մարսելում և Տրոյեսում, սակայն սա իր տեսակի մեջ առաջինն է Փարզում,-այս մասին հայտնել է Ֆրանսիական հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի հնագետ Սոլենե Բոնլիուն։

«Հետաքրքրականն այն է, որ մարմինները ոչ թե նետվել են, այլ խնամքով տեղավորվել։ Անհատները՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներն, այստեղ են տեղավորվել «ոտք ու գլուխ» դիրքով, ինչը խոսում է այն մասին, որ նրանք ցանկացել են տեղ խնայել,-այս մասին նշել է Իզաբեկ Աբադին,-այս ամենը ցույց է տալիս, որ այստեղ ինչ-որ հանկարծակի մահացու միջադեպ է տեղի ունեցել, սակայն դրա պատճառները դեռևս պետք է ճշտվեն. արդյո՞ք դա համաճարակի, տենդի, սովի թե՞ մեկ այլ երևույթի հետևանք է»։

Ընդհանուր առմամբ թիմը 8 զանգվածային գերեզմանատներ է հայտնաբերել, որոնցից 7-ում մինչև 20 մարմին է գտնվել, իսկ վերջինում՝ 150-ից ավելի։ Այժմ գիտնականներն ուսումնասիրում են աճյունների ԴՆԹ-ներն ու դրանց տարածքում հայտնաբերված խեցեգործական անոթները՝ հնագիտական հայտնագործության մասին ավելին իմանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել