Նորմալ տան դաստիարակություն ստացած երեխայի վրա սերիալների բացասական ազդեցությունը լինում է նվազագույն: Շատ է խոսվում, որ այսօրվա հայկական սերիալները շատ վատ ազդեցություն են թողնում երեխաների վրա: Իհարկե, կան ազդեցություններ, որոնցից անհնար է փախչել, բայց, եթե տունը լավ դաստիարակություն է ստանում, ապա այդ ազդեցությունը շատ չնչին է: 
Նախ սկսենք նրանից, որ էդ նույն ազդեցությունները կարող են թողնել նաև հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նույնպես կան սպանություններ, քֆուրներ, սեքս, բռնաբարություն, տանջանք, արյուն և այլն: Այդ իսկ պատճառով ամեն ինչ բարդել այսօրվա հայկական սերիալների վրա լուրջ չէ: 
Օրինակ, երբ ասում են՝ սերիալում էդքան սպանություն տեսնողը վաղը մյուս օր հաստատ մարդասպան կարա դառնա.... Այ ձեր հոգուն ղուրբան, երեխան դաստիարակվում է նախ և առաջ տանը, հետո շրջապատում ու ամենավերջում միգուցե սերիալներով, էնպես որ, եթե այդ առաջնային երկու դեպքերում մարդասպանության տեսնելու ու սովորելու վտանգ չկա, ես ավելի քան վստահ եմ, որ սերիալի վտանգը չնչին է: 
Ասածս ինչ ա՝ լավ դաստիարակեք ձեր երեխաներին, փորձեք նրանց լավ շրջապատում մեծացնել ու թող ինչքան ուզում ա սերիալ նայի, միևնույն է՝ փոփոխություն տեղի չի ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել