Հարավային Կորեայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիփփերթը մայրաքաղաքի կենտրոնում ելույթ ունենալիս դանակով զինված տղամարդու կողմից հարձակման է ենթարկվել։ 

Կորեական ԶԼՄ–ներում հայտնվել են Լիփփթոնի արնաշաղախ դեմքի և ձեռքի լուսանկարները։ Կորեական Yonhap լրատվականի փոխանցմամբ՝ տղամարդը հարձակվելուց առաջ բղավել է «Ոչ պատերազմի վերսկսմանը»։

«Դաստակին և դեմքին դանկի հարվածներ հասցնելիս տղամարդն անընդհատ բղավել է, որ 2 Կորեաները պետք է միանան»,– հինգշաբթի օրը հաղորդել է կորեական ոստիկանությունը։ 
Դեսպանի վրա հարձակվել են 10 դյույմանոց միրգ կտրատելու համար նախատեսված դանակով, հաղորդում է ABC News–ը։ Ըստ Սեուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ռոբերտ Օգբուրնի խոսքերի` հարձակվողին արդեն ձերբակալել են։ Աշխատակիցը նաև փոխանցել է, որ ԱՄՆ խստորեն դատապարտում է այս «բռնության չգիտակցված ակտը»։

Նախագահ Օբաման զանգահարել և հայտնել է, որ դեսպանն ու նրա կինը` Ռոբինը, իր մտքում և աղոթքներում են և շուտափույթ ապաքինում է մաղթել դեսպանին, հայտնել է Ազգային Անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Բերնադետտ Միիհան։
Ըստ դեսպանատան կայքի տեղեկատվության` Լիփփերթը 2012–14 թթ. ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Իսկ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին իր թվիթերյան էջում գրել է, որ այդ չմտածված հարձակումից հետո մտահոգված է դեսպանի և նրա ընտանիքի համար և շնորհակալ է կորեացիներին` նրանց` դեսպանին ուղղված հոգատարության և բարեմաղթանքների համար։

PHOTO: Injured U.S. Ambassador to South Korea Mark Lippert, center, gets into a car to leave for a hospital in Seoul, South Korea, March 5, 2015.

PHOTO: U.S. Ambassador to South Korea Mark Lippert leaves a lecture hall for a hospital in Seoul, South Korea, March 5, 2015, after being attacked by a man.


World News Videos | US News Videos

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել