Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվել է նաև Իսրայելում: 
Այսպես, մարտի 5-ին Երուսաղեմում՝ «Հենրի Կրաուն» համերգասրահում, Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ տեղի կունենա Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը, որին, բացի Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչներից, կմասնակցեն նաև բազմաթիվ իսրայելցիներ: Միջոցառումը կրում է՝ «Քեզ հետ, Հայաստան-Համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին» խորագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել