Այսօր Ադրբեջանն այնքան զենք է կուտակել, որ կարող է յուրաքանչյուր հայի ուղղությամբ միաժամանակ մի քանի փող ուղղել: Իսկ ո՞ւմ են պետք այդ զենքերը, ինչի՞ համար են դրանք, հայերին ոչնչացնելու՝  «Հին Ադրբեջանը» ետ բերելո՞ւ, թե՞ սեփական ժողովրդին խաբելու, գուցե նաև վախերը վերացնելու համար:
Թվում է, թե վերջին տարբերակն ամենահավանականն է, քանի որ այդ զենքերն Ադրբեջանը գնել է իր ծովափնյա երկրի խոնավ նկուղներում պահելու, հետը լուսանկարվելու կամ Ալիև 2-րդի հոխորտանքներն ապացուցելու համար: 
Գուցե և պատերազմի, «կորսված հայրենիքը» հետ բերելու համար են այդ զենքերը, բայց ինչո՞ւ է ժամանակակից զինտեխնիկայով այդաստիճան գերսպառազինված երկիրը հապաղում «հայրենիքը թշնամուց ազատագրելու» համար, և բացի դրանից՝ ամեն օր մի քանի կորուստ կրում սահմանում:
Սա կասկածելու տեղիք է տալիս, մի՞թե ադրբեջանցիների այդքան գովերգած զինտեխնիկան Ախունդովի պատմությունների նման հնարովի է, թե՞ կան, բայց վախենում են պատերազմ սկսել իրենց իսկ ասած «անմարտունակ հայկական բանակի դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել