Գիտե՞ք, վատն ու ամոթալին ինչումն է, երբ որ կյանքը քո ձեռքերում է, և լինելով խելացի, միևնույն ժամանակ վախկոտ՝ չես ցանկանում կյանքիդ տերը լինել և լուռ հաշտվում ես այն իրականության հետ, որ քեզ ստրկացրել են: Ո՞վ պետք է փրկի քեզ, եթե ոչ ինքդ, բայց հայն իր տեսակով միակն է աշխարհում, ում լացն ու կոծը հասնում է Աստծուն, և ինչպես գիտենք բոլորս, Աստված լսելով միշտ էլ ուժեղի ձեռքով է պատժում չարին: Տերդ չմեռնի աշխարհ, էստեղ են ասել հայի բախտ, բայց լավ կլիներ, որ մենք մեր արժանապատվության և ապագայի տերը լինեինք, ոչ թե սպասեիք, թե ով կգա մեզ փրկելու, միայն թե մեր նողկալի մարմնից մի կաթիլ արյուն չթափվի: 
Անկեղծ եմ ասում, շատ զզվելի և ողորմելի ենք դարձել մեր նվնվոցներով, մի՞թե կարելի է լինել խելացի հասկանալ վիճակիդ շղթայված վիճակն ու ոչինչ չանել` սպասելով մեկ այլ փրկչի: Ես ամաչում եմ մեր բոլորիս փոխարեն, որովհետև դա ստրուկի հոգեբանություն է: Այո, ասեմ, որ բոլորդ դինջանաք, կգա, և մոտ է այն ազատությունը, որ պետք է օտարը բերի, բայց քանի՞ կոպեկ արժե դա, եթե ինքդ չես բերել, և ի՞նչ երեսով պետք է նայեք ձեզ ազատագրողի աչքերին, և լացակումած աչքերով ասեք` բարով եկաք մեզ փրկելու: Փրկողը կփրկի, բայց ոչ մեր սիրուն աչքերի համար, այլ նրա համար, որ աշխարհի շահերն էին այդպես պահանջում և իր մեջ կմտածի` մի՞թե 21-րդ դարում եկանք կոնցլագեռ դարձած Հայաստանն ու հայերին փրկելու: Խորը մտածեք և կհասկանաք, թե նման ազատությունն ինչ ապտակ է բոլորիս համար: Այն, որ կարող էինք մենք անել և չարեցինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել